Ներզատաբանություն
Պերտեսի հիվանդություն (մանկական տարիքի)
(ԱԶԴՐՈՍԿՐԻ ԳԼԽԻԿԻ ԷՊԻՖԻԶԻ ՕՍՏԵՈԽՈՆԴՐՈՊԱԹԻԱ, ԱԶԴՐՈՍԿՐԻ ԳԼԽԻԿԻ ԱՍԵՊՏԻԿ ՆԵԿՐՈԶ)
Հիվանդության պատճառը վերջնականապես պարզաբանված չէ։ Ըստ երևույթին, նշանակություն ունեն բազմաթիվ գործոններ՝ քրոնիկական միկրոտրավմա, մեխանիկական գերծանրաբեռնում, ոսկրացման անոմալիաներ, նյութափոխանակության խանգարումներ և այլն։
Հիվանդությունը զարգանում է մեծ մասամբ 5-12 տարեկանում։ Որպես կանոն, ախտահարվում է մեկ հոդը, հաճախ՝ աջ հոդը։ Երկկողմանի ախտահարում հազվադեպ է լինում։ Տղաները մի քանի անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան աղջիկները։
Հիվանդության վաղ ախտանիշներից են ցավն ու կաղալը։ Երեխաները ազդրոսկրի մեծ տամբիոնի շրջանում նշում են «ձգման» զգացում։ Հենց այդ շրջանում էլ հայտնաբերվում է կարծր սահմանափակ այտուց։ Վաղ և մշտական ախտանիշներից է նաև մկանների ատրոֆիան, որը հիվանդության սկզբնական փուլում առավել նկատելի է հետույքային մկանների շրջանում։ Պերտեսի հիվանդության կլինիկայում առանձնահատուկ տեղ են գրավում վեգետատիվ անոթային խանգարումները։ Վերջիններս ավելի արտահայտված են միակողմանի ախտահարման դեպքում։ Կլինիկորեն դա արտահայտվում է ոտնաթաթերի գունատությամբ, սառնությամբ և ուժեղացած քրտնարտադրությամբ, ներբանային մակերեսի մաշկի կնճռոտմամբ («լվացարարուհու մաշկ»)։
Ռենտգենաբանական հետազոտությամբ հայտնաբերվող ախտանիշները նկարագրվում են հիվանդության հաջորդաբար զարգացող հինգ շրջաններին համապատասխան.
- I շրջանում դիտվում է ազդրոսկրի գլխիկի էպիֆիզի սպունգանման ոսկրի և ոսկրածուծի նեկրոզ։ Այս շրջանի վերջում ազդրոսկրի վզիկի հարէպիֆիզային գոտում կարող են հայտնաբերվել քայքայման օջախներ։ Ազդրոսկրի վզիկը կարճանում է, լայնանում է, իսկ արտաքին ուրվագիծը կորացած տեսք է ստանում։ Այս շրջանը տևում է 6 ամիս։
- II շրջանում նկատվում են ճնշման (իմպրեսիոն) կոտրվածքներ։ Վերջիններս զարգանում են թերկոտրվածքների և նեկրոզված ոսկրային հեծանիկների միմյանց մոտենալու և իրենց ամրությունը կորցնելու հետևանքով։ Էպիֆիզի ստվերը խտանում է, կորցնում իրեն բնորոշ կառուցվածքը, բարձրությունը նվազում է, հոդաճեղքը համապատասխանաբար լայնանում։
- III շրջանում զարգանում է էպիֆիզի բեկորավորում (ֆրագմենտացիա)։ Էպիֆիզի նեկրոզված ոսկրային խորության մեջ շարակցական հյուսվածքի ներաճ է կատարվում։ Ազդրոսկրի գլխիկը բաժանվում է առանձին բեկորների, իսկ վզիկում տարբեր մեծության կիստաներ են գոյանում։ Այս շրջանը տևում է 1-3 տարի։
- IV շրջանում տեղի է ունենում վերականգնում (ռեպարացիա): Բեկորային ստվերները անհետանում են, և էպիֆիզն ամբողջությամբ փոխարինվում է նոր գոյացող ոսկրով։
- V շրջանը վերջնային է և համապատասխանում է ազդրոսկրի գլխիկի ձևի ու կառուցվածքի վերականգնմանը։ Բարեհաջող ելքի դեպքում գլխիկի բարձրությունը մոտավորապես հավասարվում է առողջ հոդի բարձրությանը։ Սակայն նույնիսկ ամենաբարեհաջող ելքի դեպքում, ազդրոսկրի գլխիկի բարձրությունը վերականգնվում է ոչ ավելի, քան 85%-ով։ Նվազ բարեհաջող արդյունքի դեպքում ազդրոսկրի գլխիկը սնկանման ձև է ունենում և լրիվ չի ծածկվում հոդափոսով (Վ.Վ. Ֆուրդյուկ, Radulescu)։ Ազդրի վզիկը կարճանում է և կարող է ձևավորվել ենթահոդախախտում։ Այս խմբի հիվանդների մոտ ստեղծվում են բարենպաստ պայմաններ այլաձևող արթրոզի վաղ զարգացման համար։
Բուժումը։ Տրվում է հանգիստ և հոդի թերբեռնվածություն (ձգում, ազդրային հոդի գիպսակապ), որը պետք է լինի երկարատև, տարիներ շարունակ և զուգակցվի անաբոլիկ ստերոիդների կրկնվող կուրսերով, արյան միկրոշրջանառությունը բարելավող դեղամիջոցներով։ Ցավային համախտանիշը նվազեցնելու նպատակով տրվում են սալիցիլատներ, ինդոմեթացին և այլն։ Առաջարկվում են նաև վիրաբուժական տարբեր մեթոդներ։
Կարդացեք նաև
Վահանաձև գեղձի հիվանդությունների մեծ մասը սթրեսի հետևանք են և շատ հաճախ ի հայտ են գալիս հենց նման իրավիճակից հետո...
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...
Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...
Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...
Վահանագեղձը էնդոկրին համակարգի բարդ և կարևոր գեղձերից է: Այն գտնվում է կոկորդի շրջանում, պարանոցի առաջային մասում: Նրա ազդեցությունն օրգան-համակարգերի վրա շատ մեծ է...
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:
Շաքարային դիաբետն լուրջ սոցիալ-բժշկական խնդիր է: ԱՀԿ տվյալների համաձայն, 2025 թ. շաքարախտով...
«Նաիրի» ԲԿ-ում մեկ ամսում իրականացնում է վահանաձև գեղձի ավելի քան 300 պացիենտի մոտ հետազոտություն, Էնդոկրին վիրաբույժը կամ վիրաբույժ-ուռուցքաբանը կատարում է ավելի քան 100 վիրահատություն` մեկ տարվա ընթացքում...
Վահանագեղձի յոդադեֆիցիտային հիվանդություններից է թիրեոիդային ախտաբանությունը, որը զարգանում է յոդի պակասի արդյունքում...
Սերոտոնինը քիմիական նյութ է, որն ապահովում է նյարդային բջիջների միջև գրգիռների փոխանցումը: Այն առկա է գլխուղեղում, արյան բջիջներում (թրոմբոցիտներ) և աղիներում: Սերոտոնինը կարգավորում է հարթ մկանների շարժունակությունը...
ԱՀԿ տվյալների համաձայն, աշխարհում շաքարային դիաբետի բարդություններից ամեն տարի մահանում է 2 մլն մարդ: Շաքարային դիաբետը հաճախ զարգանում է ինսուլինակայունության ֆոնի վրա...
Ակրոմեգալիան հորմոնալ խանգարում է, որի ժամանակ մեծահասակի մոտ հիպոֆիզն արտադրում է մեծ քանակի աճի հորմոն: Բազմաթիվ հորմոններ ակտիվացնող հիպոֆիզը փոքրիկ գեղձ է, որը տեղակայված է գլխուղեղի հիմքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն